A
A
Արսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի պատանիների չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 18-ամյա շախմատիստ Արսեն Դավթյանը վերջին տուրում հաղթելով ֆրանսիացի Տիմոտի Ռազաֆինդրացիմային, 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և տարիքային իր խմբում գրավեց 1-ին տեղը: Նա դարձավ ոսկե մեդալակիր:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան, իրենց սանը 3-րդ անգամ լրացրել է միջազգային վարպետի նորման, և ՖԻԴԵ-ի Նախագահական հերթական նիստի ժամանակ նրան կշնորհվի միջազգային վարպետի կոչում։
14-ամյա Բենիկ Ագասարովը 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Աղջիկներից լավագույն արդյունք ցույց տվեց 14-ամյա Սոնա Կրկյաշարյանը, որը 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: