Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց մեկնարկում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այսօր երկրորդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի 2025թ երիտասարդական առաջնության ընտրական փուլում: Աբովյանում մեր թիմը հյուրընկալեց Չեռնոգորիայի այդ տարիքային հավաքականին:

 

Խաղի ընթացքում չնայած ավելի շատ գրոհներ կազմակերպեց Հայաստանի հավաքականը, սակայն այն այս անգամ էլ պարտված լքեց խաղադաշտը: Մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գրավել դարպասը, իսկ ահա հյուրերը 80-րդ րոպեին սուր հակագրոհի շնորհիվ խփեցին հաղթական գոլը:

 

Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության նոր փուլի մեկնարկում: Չորս օր առաջ մեր թիմն Աբովյանում 1:2 հաշվով պարտվել էր Ալբանիայի երիտասարդական հավաքականին:

 

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին, Ռումինիայում:

 

Ի դեպ, Աբովյանում կայացած երկրորդ խաղում երկու անգամ էլ խնդիրներ ծագեցին մարզադաշտի լուսավորության հետ, որի պատճառով հանդիպումներն որոշ ժամանակով դադարեցվեցին: Կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է շուտափույթ լուծվի, քանի որ դա ինչ-որ տեղ անդրադառնում է խաղի տեմպի վրա: