Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսեց պատրաստվել Թուրքիայի հետ խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրիքայի հետ խաղին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մեր թիմն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի առաջին օրը թիմին միացել են 15 ֆուտբոլիստ.
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա» (Պորտուգալիա)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Այսօր Երևան կժամանեն Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա» Մյոնխենգրադբախ), Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ» Մոսկվա), Լուկաս Սելարայանը («Ալ-Ֆաթեհ») և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս»): Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ»), Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), Վահան Բիչախչյանը («Պոգոն») և Սարգիս Ադամյանը («Քյոլն»):
Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, Ստամբուլից 350 կմ հեռավորության վրա գտնվող Էշքիշեհիր քաղաքի նորակառույց մարզադաշտում: Խաղը կսկսի Երևանի ժամանակով 22-45-ին: