Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախցի կին. Խնդրում եմ, եկեք Ասկերան, վիճակը լուրջ է (տեսանյութ)

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը լարվում է, ադրբեջանցիները կուտակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։

«Շատ եմ խնդրում, բոլորդ եկեք ու միացեք։ Ադրբեջանցիները շատացել են, եկեք, թե քաղաքից, թե գյուղերից, եկեք թիկունք դառնանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ Վիճակը լուրջ է»,- նշեց նա։

Մենք չպետք է թողենք թշնամին անցնի Ասկերանով․ Ասկերանի քաղաքապետը բնակիչներին կոչ է անում հավաքվել Տանկ հուշարձանի մոտ։ Այս գրությունն էլ տարածել է  Ասկերանի Քաղաքապետարանը։