A
A
Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան
Աջակցիր «Ա1+»-ինCOP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:
Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»: