Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը կարծում է, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Ադրբեջանում, իսկ դրան հաջորդող հանդիպումը՝ Երևանում։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան։
«Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ դրանից հետո հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,-նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ այժմ սպասում են, մինչև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն, թե որ երկիրն է հյուրընկալելու ձևաչափի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը։
Լավրովը նաև ընդգծել է, որ «3+3» ձևաչափը համապարփակ տարածաշրջանային հարթակ է և չի սահմանափակվում որևէ առանձին նախագծով։
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ այս ձևաչափը հնարավորություն է տալիս տարածաշրջանային հարցերը քննարկել ավելի լայն համատեքստում, և Մոսկվան աջակցում է դրա հետագա գործունեությանը։