Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները ուժ կիրառեցին ազատամարտիկների նկատմամբ․ լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձեցին բերման ենթարկել։
 
Իրավիճակը սկսեց լարվել այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցներին փորձեցին փակել դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։
 
Քիչ առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին հրապարակ։ Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ժամանակ են տվել հավաքը դադարեցնելու և ճանապարհը բացելու համար` նշելով, որ նրանց գործողություններն օրինական չեն։
 
Ավելի վաղ մի խումբ ազատամարտիկներ կրկին բողոքի ակցիա էին արել ու հայտնել, որ եթե մինչև 18:00 չբացվի Արցախի ճանապարհը, Կոռնիձորում մնացած հումանիտար օգնությունը չմտնի Արցախ, ապա Լաչինի ճանապարհն իրենք կբացեն: