Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսին (տեսանյութ)

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում: Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով: