Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (1)
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի Մ18 թիմը Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարն է

Շախմատի Հայաստանի Մ18 հավաքականը շարունակում է հաջող հանդես գալ Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում:

Չորրորդ տուրում մեր հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Գերմանիային, վաստակել 7 միավոր և այժմ միանձյա գլխավորում աղյուսակը։ Հաղթանակ են տարել Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանն ոչ-ոքի է խաղացել, իսկ Ալեքս Սահակյանը պարտվել է։

 

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի 1-ին թիմի հետ, որը 6 միավոր ունի։