A
A
Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց Ճապոնիայում նախատեսված առաջին խաղը
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ընկերական առաջին խաղն անցկացրեց Ճապոնիայում։
Միլանյան ակումբը Օսակայում ուժերը չափեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ, որտեղ խաղում է Քրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպումը սկսեց իր թիմի մեկնարկային կազմում, սակայն ոչնչով աչքի չընկավ և ընդմիջմանը փոխարինվեց։ Իսկ ահա մեր հայրենակիցը խաղադաշտ մտնելու հնարավորություն այդպես էլ չստացավ, չնայած «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին երկրորդ կեսում 11 փոփոխություն կատարեց։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ «Ինտերը» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 1-ին, Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հետ։