«Արարատ-Արմենիայի» կազմում կան մի քանի արագաշարժ հարձակվողներ. «Արիսի» գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Երևանում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի «Արարատ-Արմենիա» - «Արիս» խաղի կապակցությամբ այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մամուլի ասուլիս տվեց հունական թիմի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Տերզիսը:
«Մենք մեկուկես ամիս պատրաստվում ենք նոր մրցաշրջանին: Սա իմ առաջին խաղն է եվրոգավաթներում, այդ իսկ պատճառով ցանկանում ենք հաջող անցկացնել այն: Անցած տարի թիմն որոշակի խնդիրներ է ունեցել նման հանդիպումներում այդ թվում սեփական դաշտում, բայց այժմ մենք պատրաստ ենք վաղվա խաղին թե ֆիզիկապես, և թե հոգեպես:
Մենք լավ ուսումնասիրել ենք «Արարատ-Արմենիային», դիտել են «Էգնատիայի» հետ երկու խաղերը: Մրցակցի կազմում կան մի քանի արագաշարժ հարձակվողներ՝ օրինակ 9, 88, 7 և 15 համարները (Սերոբյան, Էզա, Ադրիանո, Յենե): Վաղվա խաղում մենք կընտրենք այն ֆուտբոլիստներին, որոնք անցած մրցշարջանում արդեն հանդես են եկել եվրոպական խաղերում: Այդպիսի հանդիպումներում կարևոր է ֆուտբոլիստների փորձառությունը», - ասաց 52-ամյա մասնագետը:
Ասուլիսին մասնակցեց նաև «Արիսի» չեխ կիսապաշտպան Վլադիմիր Դարիդան: Նա նշեց, որ Չեխիայի հավաքականի և «Վիկտորիա Պլզենի» կազմում նախկինում հանդիպել է հայկական թիմերի հետ: Ըստ նրա, մենք փորձում ենք ֆուտբոլ խաղալ և պահպանել արդար խաղի կանոնները:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Արիս» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 19-00-ին: