Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Էրիկ Չաքրյանը 2-րդ տեղն է գրավել կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Nana Aleksandria Cup-2023 շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանից մասնակցում են 111 շախմատիստ:

 

Մրցաշարն անցկացվում է տարբեր խմբերով: «A» խմբում մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար Լուկա Պաիչաձեին, որն ընթացիկ տուրում հաղթեց Գագիկ Նավոյանին և այժմ ունի 5,5 միավոր:

 

Հավելենք, որ տարբեր խմբերում հանդես եկող մեր պատանի շապմատիստները՝ Տիգրան Համբարձումյանը, Արամե Ղազարյանը, Սերգեյ Ենոքյանը և Արմեն Վարդանյանը հաղթել են մեկնարկային բոլոր 5 պարտիաներում և իրենց տարիքային խմբերում զբաղեցնում են 1-ին հորիզոնականը:

 

Դասական մրցաշարին զուգահեռ անցկացվեց նաև կայծակնային շախմատի մրցաշար: Հայաստանի շախմատիստ Էրիկ Չաքրյանը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով ետ մնաց գրոսմայստեր Լուկա Պաիչաձեից: