Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rubin
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Ռուսաստանում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Իվու Ուգոչուկվան

պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ։ Այդ մասին հայտնում է ռուսական ակումբը:

Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։

 

Իվուն ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 28-ին Նիգերիայում։ Նա հանդես է եկել հայկական

«Ուրարտու», «Փյունիկ» և «Լոռի» ակումբներում։ 2022/2023 մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող։ Միաժամանակ, 23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» հետ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և գավաթը։