Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ranos 1
A A
Սպորտ

Հրանտ-Լեոն Ռանոսը առաջին խաղն անցկացրեց «Բորուսիայում» (տեսանյութ)

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն իր նոր թիմի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում, մասնակցել է նոր մրցաշրջանից առաջ անցկացրած ստուգողական առաջին խաղին:

Գերմանիայի տարածաշրջանային լիգայի մասնակից «Վեկբերգ-Բեեկ» թիմի հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Մեր ֆուտբոլիստը հանդես եկավ առաջին խաղակեսում: Նա կատարում էր միակ կենտրոնական հարձակվողի պարտականությունները: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» հանդես է եկել լրիվ նոր կազմով:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա ամռանը, Մյունխենի «Բավարիայի» 2-րդ թիմից: