Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shirak (1)
A A
Սպորտ

Գյումրիի «Շիրակը» առաջին անգամ հավաք կանցկացնի հարազատ քաղաքում

Գյումրի «Շիրակը» նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, առաջին անգամ մարզական հավաք կանցկացնի հարազատ քաղաքում: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:

 

Մարզական հավաքը կմեկնարկի հուլիսի 10-ին: Թիմը կհավաքվի Գյումրու Քաղաքային մարզադաշտում, որտեղ արդեն պատրաստ են ֆուտբոլիստների ու թիմի մնացած անձնակազմի համար նախատեսված սենյակները, հանգստի ու ժամանցի համար առանձնացված գոտիները, ճաշարանը և այլն:

 

Հավաքի շրջանակներում նախատեսված են նաև ընկերական հանդիպումներ: Հուլիսի 8-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում «Շիրակը» մրցելու է ԲԿՄԱ-ի հետ, իսկ հուլիսի 15-ին ընդունելու է վրացական «Թելավիին»:

 

Շիրակցիներն այս օրերին մարզվում են Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում՝ օրական անցկացնելով երկու մարզում: