Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը փոխում է ղեկավարին

Փոփոխություն է տեղի ունեցել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում: Ինչպես տեղեկացնում է ՖԱ մամուլի ծառայությունը, ակումբի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է Արման Սահակյանը:

2020 թվականից «Շիրակի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը, որն ակումբի կողմից ներկայացվել և ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հույս է հայտնել, որ Տիգրան Վիրաբյանը կշարունակի ծառայել հայկական ֆուտբոլին և ֆեդերացիայի գործկոմում ջանք չի խնայի ոչ միայն ֆուտբոլային Գյումրու, այլև Շիրակի մարզի ֆուտբոլային խնդիրները բարձրաձայնելու և դրանք լուծելու հարցում: