Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evroxaxer 2.07.
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Հայաստանը 37-րդն է թիմային հաշվարկով

Լեհաստանում այսօր եզրագիծը հատեց Եվրոպական 3-րդ խաղերը:

 

13 օրվա պայքարից հետո թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Իտալիան, որը վաստակել է 35 ոսկե մեդալ: Ապա հաջորդում են Իսպանիան ու Ուկրաինան` 21-ական:

 

Մեդալների ընդհանուր հաշվարկով առաջինը դարձյալ Իտալիան է` 100 մեդալ: Հաջորդը Գերմանիան է` 63 մեդալ, երրորդը` Ֆրանսիան` 62:

 

Հայաստանը նվաճել է 3 մեդալ` 1 արծաթ և 2 բրոնզ: Այդ ցուցանիշով մեր հավաքականը Էստոնիայի հետ բաժանում է 34-րդ հորիզոնականը, սակայն թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը: Մեզնից ետ են մնացել Լյուքսեմբուրգը, Բոսնի և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան և Մոնակոն:

 

Հիշեցնենք, որ Եվրոպական 3-րդ խաղերին չեն մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները: