Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+papikyan
A A
Սպորտ

Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը երկրորդ արծաթե մեդալը նվաճեց:

 

Մեր 74 կգ քաշային ըմբիշ Հայկ Պապիկյանը եզրափակիչ մրցամարտում 0:4 հաշվով պարտվեց գերմանացի Ստաս Դավիդ Վոլֆին: Այդպիսով, մեր ըմբիշները երկրորդ անգամ անընդմեջ պարտություն կրեցին վճռորոշ մրցամարտին: Դրանից առաջ տանուլ էր տվել մեր 61 կգ քաշային ըմբիշ Լևիկ Միքայելյանը:

 

Հայաստանի հավաքականն այս պահին իր ակտիվում ունի 4 մեդալ` 2 արծաթ և 2 բրոնզ: