Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+levik
A A
Սպորտ

Լևիկ Միքայելյանը` ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 արծաթե մեդալակիր

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճեց հերթական մեդալը:

 

Մեր 61 կգ քաշային ըմբիշ Լևիկ Միքայելյանը եզրափակիչում հանդիպեց Ջեյհուն Ալահվերդիևին, որը նախորդ երեք մարտերում ընդամենը մեկ միավոր էր զիջել մրցակիցներին: Անչափ լարված պայքարում մեր մարզիկը պարտվեց 0:2 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:

 

Հայաստանի հավաքականն այս պահին իր ակտիվում ունի 3 մեդալ` 1 արծաթ և 2 բրոնզ: