Արման Թաթոյանն իր աջակցությունն է հայտնել փաստաբանների մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին:
Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մասին:
Պետական իշխանության ողջ համակարգի հիմնարար պարտավորությունն է անկախ ու պաշտպանված փաստաբանական գործունեության ապահովումը:
Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու: Ինչպե՞ս եք նսեմացնում այս կարևոր գործունեության դերը մեր երկրում:
Այնպես որ ամբողջությամբ աջակցում եմ նաև Փաստաբանների պալատի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են փաստաբանական ինստիուտի պաշտպանությանը: