A
A
Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, հենվելով եղբայրական հարաբերությունների վրա, երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն նոր մակարդակի։ Նա Ալիևին հրավիրել է Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ եղբայրական հարաբերությունների մասին օրենքի շնորհիվ Անկարան և Բաքուն համագործակցության նոր փուլ են թևակոխում։