«Ալաշկերտը» ստուգողական 4 խաղ կանցկացնի մինչև Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ նախապատրաստվելու համար կանցկացնի ստուգողական խաղերի: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը:
Հունիսի 28-ին «Ալաշկերտը» սեփական մարզադաշտում կընդունի ռուսական «Վիստա» թիմին, որը գլխավորում է հայ մասնագետ Արթուր Հովհաննիսյանը:
Հուլիսի 1-9-ը «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Մինսկում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպում: Հուլիսի 2-ին ալաշկերտցիները կմրցենք բելառուսական «Նաֆտանի», իսկ հուլիսի 6-ին՝ ռուսական «Ալանիայի» հետ: Հուլիսի 9-ին կայանալիք հանդիպման մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ «Ալաշկերտ» - «Արսենալ Տիվատ» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, «Ուրարտու» մարզադաշտում: