Բացել լրահոսը Փակել լրահոսը
15576_am_1
A A
Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են «Հյուսիս–Հարավ» ճանապարհի ծրագիրը

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրային:

Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով մի շարք ուղղություններով ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին, ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանը, էներգետիկ, կրթական և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Մաչեյ Չուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության համար և վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ կարևորություն ներկայացնող ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: