Ադրբեջանով հացահատիկ ներկրելը ժամանակավրեպ է. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինLori TV-ի «Իմպուլս» հաղորդաշարում քննարկվել են Հայաստանի համար կարևոր մի շարք թեմաներ՝ ներառյալ քաղաքական որոշումները, Արցախի հարցը, վառելիքի և հացահատիկի ներմուծման ուղղությունները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների խնդիրը։
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել է 1990-ականներին հացահատիկի դեֆիցիտի պայմաններում իրականացված բանակցություններին՝ նշելով, որ այդ ժամանակ քննարկումներ են տարվել Իրանի հետ։ Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում Ադրբեջանով հացահատիկի ներմուծումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով գերիների առկայությունը, ինչպես նաև օկուպացված տարածքների և մշակութային ժառանգության հարցերը։
Հաղորդման ընթացքում քննարկվել է նաև գերիների խնդիրը՝ որպես բանակցային գործընթացների կարևոր բաղադրիչ։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։