A
A
Անիտա Մակյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ին
Եվրոպական խաղերում կարատեի կումիտե մրցաձևում Հայաստանը ներկայացնող միակ մարզուհի Անիտա Մակյանն այսօր դարձել է մրցանակակիր:
68 կգ քաշային կարգում մեր մարզուհին խմբային փուլում հաղթել է իսպանացի ու ուկրաինացի կարատիստներին, գրավել 2-րդ տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այստեղ նա 0:4 հաշվով պարտվել է մյուս խմբի հաղթող Ելենա Նորինա Կիրիչիին: Այդպիսով, Անիտա Մակյանը դարձել է Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:
Նշենք, որ Անիտա Մակյանի անձնական մարզիչը Արման Մակյանն է