Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 1
A A
Սպորտ

Հայաստանը չորս մեդալ նվաճեց մրցումային վերջին օրը. Ըմբշամարտի պատանեկան ԵԱ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները բրոնզե մեդալ նվաճեցին Ալբանիայում ընթացող ընմբաշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 8:0 հաշվով հաղթեց վրացի Ջաբա Բոլկվաձեին: 60 կգ քաշային Սամվել Տերտերյանը բրոնզի համար մարտում նույնպիսի հաշվով ջախջախեց ադրբեջանցի Նուրլան Իբադզադեին: 71 կգ Գոռ Խաչատրյանը համառ պայքարում 4:2 հաշվով պարտության մատնեց բելառուսցի Իվան Բելյաևին և գրավեց 3-րդ տեղը:

Հայաստանի համար այսօր վերջին բրոնզե մեդալը նվաճեց 92 կգ Գրիշա Ոսկանյանը, որը մաքուր հաղթանակ տարավ գերմանացի Օլե Ստերնինգի նկատմամաբ՝ 9:1:

Այդպիսով, մեր պատանի ըմբիշները Ալբանիայում նվաճեցին 5 մեդալ՝ մեկ ոսկի և 4 բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը՝ ետ մնալով Վրաստանից և Ադրբեջանից: