A
A
Պետրոս Աշկարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջին մեդալը նվաճեց Տիրանայում ընթացող Եվրոպայի Մ-17 առաջնությունում:
Մեր 65 կգ քաշային ըմբիշ Պետրոս Աշկարյանը եզրափակիչ մարտում 5:3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Տչիկաիձեին, դարձավ ոսկե մեդալակիր: Իսկ ահա մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Յուրի Կարապետյանը և 80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը, պարտվեցին փոքր եզրափակիչում և մնացին առանց բրոնզե մեդալի:
Վաղը կկայանան եզրափակիչ վերջին մարտերը : Ավաղ, այսօր ելույթները սկսած մեր 4 ըմբիշները՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ), պարտություն կրեցին կիսաեզրափակիչ փուլում և վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար: