Բացել լրահոսը Փակել լրահոսը
00
A A
Սպորտ

Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականը 12 խաղացող է հրավիրել Հայաստանի հետ խաղերին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը հունիսի 16-ին և 17-ին Լոս Անջելեսում ընեկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ, որը Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոնն է:

 

Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի բասկետբոլի ֆեդերացիան, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Նելհոմն այդ խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 12 խաղացող: Նրանք են. Հյուգո Բենիտես, Նադիր Հիֆի, Ժոել Այայի, Հյուգո Բեսոն, Միլան ԲարբիշԺուան Բեգարին, Աբդուլայ Ն’Դայե, Ժայլեն Հուրարդ, Մատի Դոսու Յոյո, Իսմայել Կամագատե, Բոդիան Մասա, Ստեֆան Գոմբոլ: Ամենաբարձրահասակ բասկետբոլիստը Կամագատեն է՝ 211 սմ, իսկ ամենացածրահասակը՝ Հիֆին՝ 184 սմ:

 

«Հայաստանի ֆեդերացիայի հետ մեր հիանալի հարաբերությունների շրջանակում մեզ առաջարկեցին երկու միջազգային հանդիպում անցկացնել Լոս Անջելեսում: Այդ կրկնակի դիմակայությունը մեզ լավ հնարավորություն տվեց հավաքականը կազմել այն երիտասարդ բասկետբոլիստներով, որոնք արդեն մասնակցել են միջազգային մի քանի խաղերի կամ մոտ են համալրելու ազգային թիմը: Այդ տեսակի նախաձեռնությունը թույլ է տալիս ընդլայնել թիմի կազմը», - ասել է Ֆրանսիայի բասկետբոլի բոլոր հավաքականների տեխնիկական տնօրեն Ժակ Կոմերեսը:

 

Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականը հունիսի 12-13-ին կարճատև հավաք կանցկացնի, իսկ ամսին 14-ին կմեկնի Լոս Անջելես: