Բացել լրահոսը Փակել լրահոսը
66
A A
Սպորտ

Մրցակցի ճամբարում. հարսանիք Հայաստանի հետ խաղից առաջ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արդեն սկսել էր հավաքը ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նրա առաջիկա մրցակից Ուելսի ընտրանու հարձակվող Կիֆեր Մուրին նոր նշում էր իր ամուսնությունը կնոջ՝ Շառլոտայի հետ:

Զույգը պաշտոնապես ամուսնացել էր անցյալ ամիս, Լոնդոնում, սակայն առանց հարսանեաց արարողության: Եվ ահա, անցած հանգստյան օրերին, Կիֆեր Մուրին իր մի շարք թիմակիցների հետ Հռոմում պաշտոնապես նշել է ամուսնությունը: Ուելսի հավաքականից ներկա են եղել Նիկո Ուիլյամսը, Բեն Դեյվիսը և Դենի Ուորդը, որոնք հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Հունիսի 12-ից Ուելսի ընտրանին արդեն սկսել է պատրաստվել Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանի հետ խաղին, որը կայանալու է հունիսի 16-ին, Կարդիֆում: Թիմի ավագ Աարոն Ռեմզին հայտարարել է, որ անչափ ուրախ է Դեյվիդ Բրուքսի թիմ վերադառնալու կապակցությամբ, որը 2021թ Դանիայի հետ խաղին վնասվածք էր ստացել և երկար ժամանակ չէր հրավիրվել հավաքական: Նա խոսել է նաև Իթան Ամպադուի մասին, որը ներկայումս գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, քանի որ երեք տարի շաևունակ իր թիմերի հետ անընդհատ անհաջողության է մատնվել և դուրս մնացել ուժեղագույնների խմբից: Նրա վերջին թիմը եղել է իտալական «Սպեցիան», որը պարտվել է Ա սերիայի համար անցումային խաղում:

Նշենք, որ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը Հայաստանի և Թուրքիայի հետ խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստ: