A
A
Պատանի ըմբիշ Պետրոս Աշկարյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը մեր հունահռոմեական ոճի ըմբիշներից գերազանց եկավ 65 կգ քաշային Պետրոս Աշկարյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին մտել է եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Գիորգի Թոխիկաիձեի հետ:
Յուրի Կարապետյանը (55 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) կիսաեզրափակիչ մարտերում պարտություն են կրել և վաղը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Նրանց մրցակիցները դեռ հայտնի չեն: