Բացել լրահոսը Փակել լրահոսը
351441267_641574684577720_8226332151874260449_n
A A
Սպորտ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական խաղերի ծրագրով անցկացվող արագ շախմատի 15-րդ մրցաշարը:

 

Թիմային մրցաշարին մասնակցել են Հայաստանի մարզերի, քաղաքների և Երևանի տարբեր թաղամասերի 18 թիմ: 12 հնարավորից վաստակելով 12 միավոր, առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիան: Երկրորդ հորիզոնականը գրավել է Գյումրին՝ 10 միավոր: Նոր Նորքն ու Մարտունին 8-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը:

 

 Անհատական մրցաշարում հաղթել է Անդրեյ Օհանյանը Նոր Նորքից: Նա 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, փակման արարողությանը ներկա է գտնվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: