Բացել լրահոսը Փակել լրահոսը
415
A A
Հասարակություն

«Ինտերը» հաղթեց «Տորինոյին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական. Մխիթարյանը բացակայում էր

Իտալիայի Ա սերիայի առաջնության 38-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Թուրինի «Տորինոյին»: Միակ գոլը 37-րդ րոպեին խփեց խորվաթ Մարսելո Բրոզովիչը:

 

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 72 միավոր, շրջանցեց «Լացիոյին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Եթե վերջին տուրում հռոմեական թիմը չհաղթի «Էմպոլիին», ապա «Ինտերը» կդառնա փոխչեմպիոն:

 

«Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց այսօրվա հանդիպումը, քանի որ դեռևս չի ապաքինվել մայիսի 16-ին «Միլանի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո:

 

«Ինտերը» ընթացիկ մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին: Այդ օրը միլանյան ակումբը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ուժերը կչափի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: