Բացել լրահոսը Փակել լրահոսը
799770496_1536115498557061_9136367562426078608_n
A A
Պաշտոնական

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
 
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝
✅ սահմանադրական բարեփոխումները,
✅ Իրավահավասարության մասին օրենքը,
✅ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը,
✅ ընտանեկան բռնության դեմ պայքարը,
✅ արդարադատության ոլորտի թվայնացումը,
✅ քրեակատարողական համակարգի զարգացումը,
✅ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։