Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղցկեղից ես քույր եմ կորցրել, վերահսկեք թունաքիմիկատները. Հարություն Մնացականյան (տեսանյութ)

Թունաքիմիկատներ՝ պտուղ-բանջարեղենի յուրաքանչյուր երկրորդ նմուշում․ պատգամավորն առաջարկում է խորհրդարանական լսումներ անցկացնել

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ԱԺ-ում առաջարկել է պրոֆիլային հանձնաժողովում խորհրդարանական լսումներ անցկացնել՝ Հայաստանում արտադրվող սննդի անվտանգության հարցով։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ 2024 թվականին թունաքիմիկատների վերաբերյալ փորձաքննության ենթարկված 192 նմուշից 91-ում խախտում է հայտնաբերվել։

«Թունաքիմիկատներ պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ խախտումների ցուցանիշը Արմավիրի մարզում կազմել է 52%, Կոտայքում՝ 51%, Արարատում՝ 45%, Արագածոտնում՝ 43%։

Մնացականյանի խոսքով՝ խնդիրներ են արձանագրվել նաև սեխի, ձմերուկի և կարտոֆիլի նմուշներում․ դրանցում, բացի թունաքիմիկատների մնացորդներից, հայտնաբերվել են նաև նիտրատներ։

Պատգամավորը նշել է, որ այս հարցը հատկապես կարևոր է երեխաների առողջության տեսանկյունից և քննադատել է պետական մարմինների նախկին հայտարարությունները սննդի անվտանգության վերաբերյալ։

Նա պահանջել է հարցը քննարկել խորհրդարանական լսումների ձևաչափով՝ տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության ղեկավարության, գիտնականների ու պատգամավորների մասնակցությամբ։