Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկաթգիծ
A A
Հասարակություն

Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Կա մտավախություն, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», - ասել է Շևցովը:

Նրա խոսքով՝ «շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»:

«Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», - պնդել է ռուս պաշտոնյան՝ նշելով՝ նման մարտավարությունը կդառնա ևս մեկ «կրակոց ոտքին» հայաստանյան տնտեսության համար։