Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները միավորներ են հավաքում. Dubai Open 2023

Դուբայում անցկացվող շախմատի Dubai Open 2023 միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստները շարունակում են միավորներ վաստակել:

 

Չորրորդ տուրում Էմին Օհանյանը հաղթեց նորվեգացի Եվգենի Ռոմանովին, իսկ Արթուր Դավթյանը՝ Տայպեի ներկայացուցիչ Բաի Ադելարդին: Շանթ Սարգսյանը միավորը կիսեց հնդիկ գրոսմայստեր Վենկատարամանի հետ, Մամիկոն Ղարիբյանը՝ ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ասադլիի հետ: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Նիկոլայ Ավերինի հետ:

 

Մեր շախմատիստները 4 հնարավորից վաստակել են 2,5-ական միավոր և բաժանում են 18-36-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը 1 միավորով գտնվում է 71-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ գրոսմասյտեր Արավինդը, որն ունի 4 միավոր:

 

Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը կմրցի իր հայրենակից Արթուր Դավթյանի հետ: Մամիկոն Ղարիբյանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Կովալևն է, իսկ Էմին Օհանյանինը՝ իսպանացի գրոսմայստեր Դանիլ Յուֆան:

 

Մրցաշարին մասնակցում են 34 երկրների 86 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 51 գրոսմայստեր: