A
A
1.6 մլն դրամ դրամաշնորհ նպաստառուին՝ բիզնես սկսելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղի ու միջազգային գործընկերների հետ աջակցել է, որ Հայաստանի 5 մարզից անապահովության համակարգում գրանցված 307 ընտանիք նպաստառուի կարգավիճակից դուրս գա, դառնա գործարար: Մրցութային կարգով մինչև 1.6 միլիոն դրամ դրամաշնորհ են ստացել իրատեսական և լավագույն նախագծերը, հայտնում են Կառավարությունից։