Բացել լրահոսը Փակել լրահոսը
13
A A
Սպորտ

Այսօր՝ «Շիրակ» - «Ուրարտու». Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ

Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը: Պատվավոր մրցանակն իրար հետ կվիճարկեն Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ուրարտուն»:

Թիմերն առաջին անգամ են հանդիպում եզրափակիչում: Սակայն, գավաթի նախորդ խաղարկություններում կողմերն արդեն 8 անգամ մրցել են իրար հետ: Այդ հակամարտություններում 6 անգամ հաղթել է երևանյան ակումբը, 2 անգամ՝ «Շիրակը»:

Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում թիմերն արդեն 4 անգամ հանդիպել են միմյանց հետ: Բոլոր խաղերում հաղթանակ են տարել երևանցի ֆուտբոլիստները: Զարմանալի չէ, որ «Ուրարտուն» այժմ 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակն» ունի 33 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:

Ուշագրավն այն է, որ հայտնի բուքմեյքերական ընկերություններն այս անգամ չեն գնահատել կողմերի հնարավորությունները:

«Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մուտքը տոմսերով է