A
A
Չեմպիոնների լիգա, «Միլան» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում այսօր կկայանա երկրորդ հանդիպումը: Միմյանց հետ կհանդիպեն Միլանի երկու ակումբները՝ «Միլանն» ու «Ինտերը»:
Թիմերը երրորդ անգամ են իրար հետ հանդիպում չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Նախորդ երկու դեպքում էլ հաղթել է «Միլանը»:
Ընթացիկ մրցաշրջանում կողմերն արդեն երեք անգամ հանդիպել են իրար հետ: Երկու անգամ հաղթել է «Ինտերը», մեկ՝ «Միլանը»:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ինտերի» մեկնարկային կազմում: Նրա հետ կիսապաշտպանություն կխաղա նաև թուրք Չալհանօղլուն:
«Միլան» - «Ինտեր» դերբին կմեկնարկի ժամը 23-00-ին: Ըստ բուքմեյքերների հանդիպման ֆավորիտ է համարվում «Ինտերը»:
Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.