Բացել լրահոսը Փակել լրահոսը
259306
A A
Հասարակություն

«Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ճանապարհը երկկողմանի փակ է, տեղի է ունեցել փլուզում

Մայիսի 3-ին՝ ժամը 21։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Դիլիջան քաղաքի «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհի հենապատը փլուզվել է: Ճանապարհը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։