Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

Հայաստանի Պրեմիեր լիգայի երկու առաջատարները վստահ հաղթանակ տարան

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում այսօր հերթական խաղերն անցկացրին մրցաշարի երկու առաջատարները:

Առաջին տեղում ընթացող «Ուրարտուն» Չարենցավանում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց տեղի «Վանի» դարպասը: Նրան հետապնդող «Փյունիկը» Գյումրիում ջախջախեց տեղի «Շիրակին»՝ 4:0:

30 տուրից հետո «Ուրարտուն» վաստակել է 70, իսկ «Փյունիկը»՝ 67 միավոր: «Վանը» 34 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Շիրակը» 32-ով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Տուրի վերջին խաղը կկայանա վաղը: «Արարատ-Արմենիան» կընդունի «Արարատին»: