Վաշինգտոնն ունի առաջարկներ, և դրանք նման են Ադրբեջանի առաջարկներին․ Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ամերիկյան կողմը մի քանի առաջարկներ ունի, դա կոչվում է Վաշինգտոնյան պլան։ Այդ առաջարկությունները կան, դրանք նման են Ադրբեջանի առաջարկություններին՝ Արցախի խնդիրը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքով», նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Ըստ Իսկանդարյանի՝ ԱՄՆ-ի պլանների մեջ է մտնում նաև Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նաև՝ բացել կոմունիկացիաները, կարգավորել հարաբերությունները և այդպիսով թուլացնել Ռուսաստանի դերակատարումը այս տարածաշրջանում։
Հարցին, թե ո՞րն է ՌԴ-ի կարմիր գիծը Արցախում ադրբեջանական ագրեսիաների դեմ, Իսկանդարյանը պատասխանեց․ « Այդ կարմիր գիծը անընդհատ շարժվում է և փոփոխվում է, հիմա կարմիր գիծը լայնամասշտաբ պատերազմն է»։
Իսկանդարյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի հիմնական նպատակը մեր տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի թուլացումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։