Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և խնդիրների հնարավոր լուծումները» (տեսանյութ)

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմակերպել էր քննարկում  մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտության և խնդիրների հնարավոր լուծումների մասին։

Քննարկմանը մասնակցում էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և այլ մեդիակազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քնարկումներ տեղի կունենան ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հեռանկարների և  լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների թափանցիկության մասին։

Ներկաները նշեցին, որ ինքնակարգավորումը պետք է լինի կամավոր, և այն լրատվամիջոցները որոնք կմտնեն ինքնակարգավորման համակարգի մեջ, պետության կողմից ավելի մեծ աջակցության պետք է ստանան։ Ներկաները միակարծիք էին, որ լրատվամիջոցները պետք է ունենան ֆինանսական թափանցիկություն։

Մանրամասները՝ տեսանյութում։