ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և ապօրինի անցակետի տեղադրման հանգամանքը, ինչը կոպտորեն ոտնահարում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Այդ առնչությամբ շեշտվել է միջազգային դերակատարների հասցեական արձագանքների կարևորությունը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերացնելու ապօրինի շրջափակումը և կատարելու Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը: