Բացել լրահոսը Փակել լրահոսը
342978394_937148407337743_2992381413813022852_n
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի վեցակի չեմպիոն (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իր մարզական կարիերայում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում մեր ըմբիշը մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի հետ: Առաջին ռաունդը նա հաղթեց 5:0 հաշվով, իսկ երկրորդում ընդամենը մեկ միավոր զիջեց մրցակցին:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը 2-րդ ոսկե մեդալը նվաճեց Զագրեբում: Մինչ այդ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: