Բացել լրահոսը Փակել լրահոսը
338024428_751384779807579_7307889043952240850_n
A A
Հասարակություն

ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ծնողների կողմից բարձրացված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունն անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ ունենալու վերաբերյալ»,- գրված է հաղորդագրությունումլ: