Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիգ
A A
Պաշտոնական

Սահմանվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի 550 տոննա տարեկան չափաքանակ

Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության N 120-Ն որոշմամբ սահմանվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի 550 տոննա տարեկան չափաքանակ՝ 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածի համար։
 
Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։
 
Տեղեկացնում ենք, որ սահմանված ընդհանուր չափաքանակից առկա է 220,830 կգ մնացորդ, որի շրջանակում Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որս իրականացնելու ցանկություն ունեցող իրավաբանական անձինք կարող են մինչև 2026 թվականի մայիսի 15-ը ներառյալ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան պայմանագիր կնքելու համար։