Անգոլա առանց վիզա. արտոնություն ՀՀ որոշ քաղաքացիների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության կառավարության եւ Անգոլայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձինք կազատվեն մուտքի վիզայի պահանջից։
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը:
Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը:
Այս համաձայնագրի ստորագրումը բխում է ՀՀ կառավարության որոշումից՝ «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ»:
Նախագիծը ներկայացնելու է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։