Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (5)
A A
Սպորտ

Յան Նեպոմնյաշչին դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ․ շախմատի թագի համար

Աստանայում ընթացող տղամարդկանց շախմատի թագի համար մրցամարտում այսօր կայացավ 7-րդ պարտիան։ Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին հաղթանակ տարավ և դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ՝ 4։3։

Հանդիպումն ավելի վստահ սկսեց սևերով հանդես եկող Դին Լիրենը, սակայն նա հետո նախ որակ կորցրեց, ապա՝ զինվոր։ Արդյունքում, չին գրոսմայստերը շուտով, 37-րդ քայլին, անձնատուր եղավ։

Մրցամարտի հաջորդ՝ 8-րդ տուրը, տեղի կունենա ապրիլի 19-ին։