A
A
Ուկրաինան մեդալներով հավասարվեց առաջատարին. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրում առավել հաջող հանդես եկան Ուկրաինայի մարզուհիները, որոնք վաստակեցին 3-ական ոսկե և բրոնզե մեդալներ: Հայաստանը, Բելգիան և Թուրքիան նվաճեցին 3-ական մեդալ, Իսպանիան՝ 2, Բուլղարիան՝ 1:
Մեդալների ընդհանուր հաշվարկով այժմ առաջին տեղը բաժանում են Ռումինիայի և Ուկրաինայի հավաքականները, որոնք վաստակել են 11-ական մեդալ: Երրորդ տեղում գտնվում է Թուրքիան՝ 8 մեդալ: Հայաստանի հավաքականն այժմ ունի 6 մեդալ և Վրաստանի, Բուլղարիայի ու Իտալիայի հավաքականների հետ բաժանում է 4-7-րդ տեղերը:
Այսօր պայքարը կսկսեն 64 կգ քաշային կանայք և 73 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգա միայն Անուշ Արշակյանը, որը ելույթ կունենա «Բ» խմբում: